Բաժիններ՝

Մարտի 20-ին Ռուսաստանում տեղի կունենա նավթարդյունահանող երկրների հանդիպում. Bloomberg

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մարտի 20-ին Ռուսաստանում տեղի կունենա նավթարդյունահանող երկրների հանդիպում: «Ե’վ Սաուդյան Արաբիան, և’ Ռուսաստանը, բոլորը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ»,- հայտնել են Նիգերիայի նավթի նախարարությունից:

Նշվում է, որ Նիգերիան ակնկալում է նավթի գների կտրուկ աճ կայանալիք հանդիպումից հետո ու հույս ունի, որ այն կվերականգնվի մինչև 1 բարելի դիմաց 50 դոլար միջակայքում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավթային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն աջակցել է նավթարդյունահանման մակարդակի սառեցման գաղափարին:
Քաթարում փետրվարի 16-ին կայացած ՕՊԵԿ-ի երկրների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթի արդյունահանումը կասեցնել 2016թ. հունվարի մակարդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031