Բաժիններ՝

Մի շարք ազդեցիկ հանրապետականներ քննադատել են Թրամփին

Հանրապետական կուսակցության մի քանի հայտնի քաղաքական գործիչներ քննադատել են հանրապետական Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Թրամփն իրեն «միավորող» էր անվանել «Սուպերերեքշաբթիի» ժամանակ ԱՄՆ 11 նահանգներից 7-ում հաղթանակելուց հետո, սակայն կուսակցության վետերանները կարծում են, որ միլիարդատերը կպարտվի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, եթե որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվի Հանրապետական կուսակցության կողմից:

Նման կարծիք ունի սենատոր Լինդսի Գրեմը: Հանրապետականներից նախընտրական քարոզարշավի նախկին մասնակից Միթ Ռոմնին մտադիր է այսօր ելույթ ունենալ, ու ինչպես ենթադրվում է, կքննադատի Թրամփին, ում կտրուկ հայտարարությունները, օրինակ՝ ներգաղթյալների մասին, անընդունելի են հանրապետական էլիտայի համար:

Թրամփի հաղթանակը «սուպերերեքշաբթիին», երբ մեկ օրում ներկուսակցական քվեարկություններ էին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում, մագնատին դարձրել են Հանրապետական կուսակցությունից ամենահավանական թեկնածուն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Դոնալդ Թրամփն առաջին տեղն էր զբաղեցրել Ալաբամա, Ջորջիա, Մասսաչուսեթս, Թեննեսի, Վիրջինիա, Արկանզաս ու Վերմոնտ նահանգներում:
Թրամթը, ով վերջին ամիսներին ուժեղ հակակրանք է առաջացրել սեփական կուսակիցների շրջանում, խոստացել է հաղթել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին նոյեմբերյան ընտրությունների ժամանակ:

Հանրապետական մյուս թեկնածուները, սակայն, չեն պատրաստվում հեռանալ պայքարից: Թեդ Կրուզը հայտարարել է, որ միայն ինքն է ի վիճակի հակազդել Թրամփին: Մարկո Ռուբիոն, որի հետ հույսեր են կապում բազմաթիվ չափավոր հանրապետականներ, ոգևորվել է իր առաջին հաղթանակով Մինեսոտայի փրայմերիզում ու հույս ունի հաջողության հասնել հայրենի Ֆլորիդայում մարտի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս