«Պարոն Գյոզալյան, կանգնեք, մի րոպե կանգնեք». Հովիկ Աբրահամյանը՝ նորանշանակ մարզպետին

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, իսկ Հովսեփ Սիմոնյանը՝ Շիրակի մարզպետ: Որոշման նախագծերը կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով Գաբրիել Գյոզալյանին ներկայացրեց որպես փորձառու, աշխատած քաղաքական գործիչ:

«Պարոն Գյոզալյան, կանգնեք, մի րոպե կանգնեք: Կա՞ն հարցեր պարոն Գյոզալյանի հետ»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշումը հաստատվեց, վարչապետը բեղմնավոր աշխատանք ցանկացավ նրան:

Հովսեփ Սիմոնյանին էլ ներկայացնելով՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ նա մարզպետարանում երկարատև աշխատանքային փորձ ունի, «շատ տեղյակ է» Շիրակի մարզի գործընթացներին: Նրան էլ Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք ցանկացավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031