Բաժիններ՝

Դիարբեքիրում ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ ցրել է դեպի Սուր գնացող ամբոխին

Դիարբեքիրի ոստիկանությունը մարտի 2-ին բիրտ ուժ է կիրառել Սուր քայլել ցանկացող ամբոխի վրա, ովքեր որոշել էին քայլերթ իրականացնել՝ հետևելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կոչին: Ըստ թուրքական Demokrathaber.net-ի, Դիարբեքիրի նահանգապետարանը նախօրոք հայտարարություն էր արել՝ հայտնելով, որ դեպի Սուր ճանապարը փակ է բոլոր նրանց համար, ովքեր տեղի բնակիչ չեն:

Մեծամասամբ քրդական կազմակերպությունների, այդ թվում և քրդամետ կուսակցության անդամները, չնայած նման հայտարարությանը, որոշել էին քայլել դեպի Սուր՝ իրենց բողոքը հայտնելով դեռևս 2015 թվականի դեկտեմբերից այնտեղ իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ: Ոստիկանությունը, սակայն, նրանց դեմ կիրառել է ռետինե փամփուշտներ. ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Կան ձերբակալություններ:

Հայտնի է նաև, որ ոստիկանության բիրտ միջամտության հետևանքով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մուհսին Մալթաշը մահացել է: Նա խեղդվել է արցունքաբեր գազից, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, սրտի կաթված է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս