«Զինված հանցախմբի» գործով ԱԱԾ քննիչներըզրույց են ունեցել Ռազմիկ Պետրոսյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը մի առ ժամանակ «դադարեցվել» է: «Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի: «Ժողովուրդ»-ի տվյալներով՝ այս գործի շրջանակներում պաշտոնապես հարցաքննված մի քանի տասնյակ հայտնի ազատամարտիկներից բացի՝ շատերի հետ էլ ԱԱԾ քննիչները պարզապես բանավոր են զրուցել` առանց պաշտոնական ծանուցման: Այլ կերպ ասած՝ քննիչները բոլորի հետ զրուցել են` պարզելու, թե արդյոք «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն իրենց հետ հանդիպել է, ինչ է զրուցել: Նրանց թվում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: