Բաժիններ՝

ԵՄ-ն Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցն Ուկրաինայից առանձին կքննի

Եվրամիությունը որոշել է Ուկրաինայից առանձին քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցը: Այս մասին «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:
Վերջինս տեղեկացրել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի հարցերը պաշտոնապես տարանջատվել են ու վիզային ռեժիմի ստացման հարցերն առանձին կքննվեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան ու Վրաստանն իրականացրել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հարկավոր են առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար:

Ենթադրվում էր, որ երկրները կստանան վիզային ազատականացում միասին: Սակայն Ուկրաինայի կողմից ԵՄ մի շարք հավելյալ պայմանների կատարումը սպառնալիքի տակ էր դրել երկրների վիզային ազատականացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս