Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը ԱՄՆ-ն խորհուրդ է տվել վերանայել Սիրիայի քրդերի վերաբերյալ դիրքորոշումը

ԱՄՆ-ը հույս է դնում ու վստահում ահաբեկչական Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) ջոկատներին, որը «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը: Աքդողանը հայտարարել է, որ նման դիրքորոշումը սխալ է, ու Վաշինգտոնը պետք է այն փոխի:

«Թուրքիայի համար ոչ մի տարբերություն չկա PKK-ի, YPG-ի կամ «Դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպության միջև, քանի որ դրանք ահաբեկչական են»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն չէ, ինչից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս