Բաժիններ՝

«Իմը չես, ուրեմն դու պիտի մեռնես». որն է, ըստ փաստաբանի, դանակի 30 հարվածից մահացած կնոջ սպանության շարժառիթը

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. նա խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով Մալաթիայում բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին ու սպանել նրան:

Տուժող կողմը, սակայն, համաձայն չէ այդ վարկածի հետ: «Այդ տեսանկյունից նաև քննչական մարմիններն իրավունք չունեին իր խոսքն առանց ապացույցների դնել մեղադրանքի հիմքում: Ես այդպես եմ կարծում: Նախաքննության ավարտին դրա հետ կապված միջնորդություն եմ ներկայացրել, խնդրել եմ, որպեսզի կրացուցիչ հարցաքննեն հարսին, ով իրենց հարաբերությունների մասին մանրամասներ կնշեր, հարցաքննեն տուժողի իրավահաջորդին, եղբորը՝ Գևորգ Դարբազյանին, ում հայտնի են եղել գործի այն մանրամասները, որոնք այսօր մի տեսակ քողարկված բնույթ ունեն»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հեղինե Դարբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ ասվածը վերաբերում է ազգությամբ թուրք անձին. նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Առաքելյանն իրենց կողմից օգտագործված skype ծառայության տեսազանգերի բաժնի ուսումնասիրությամբ պարզել է, որ իր՝ ՌԴ-ում գտնվելու ժամանակահատվածում Հեղինե Դարբազյանի կողմից գիշերային ժամերին բազմաթիվ զանգեր են կատարվել ազգությամբ թուրք, գործով դեռևս չպարզված ոմն Նատիկին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք սկսել են աշխատել Մալաթիա տոնավաճառում և զբաղվել իրենց կողմից Թուրքիայի Հանրապետությունից ներկրված անկողնային պարագաների և վարագույրների վաճառքով:

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ այդ թուրքի հետ գումարային պարտքուպահանջ ունենալու հանգամանք կա: «Ինչպես հիմա լսում եք, կողքից մարդիկ պատմում են՝ այդ թուրքի հետ ինքն էլ է հեռախոսազանգով խոսել, շփվել է, պարտքի թեման քննարկել են, ուշ տալու հետ կապված պատճառաբանություններ են ներկայացվել, իսկ հիմա բոլորի ներկայությամբ, դուք էլ ներկա էիք, հայտարարեց (խոսքն ամբաստանյալ Արտակ Առաքելյանի մասին է.- Օ. Հ.)՝ մենք պարտք չունեինք Նատիկին: Ցուցմունքներ կտան, կտեսնեք, որ ոչ միայն պարտք ունեին, այլ այդ պարտքի մի մասն անգամ Հեղինեն տվել է»,- ասաց փաստաբանը: Փաստաբանը նաև նշեց, թե իր կարծիքով՝ որն է սպանության շարժառիթը. «Իմը չես, ուրեմն դու պիտի մեռնես: Իմ կարծիքը դա է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս