Բաժիններ՝

Թևոսիկի պատճառով Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց 4 ոստիկանապետի. aravot.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել են միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Գրիշա Ամիրխանյանի պաշտոնազրկումը ոչ միայն անակնկալ է եղել Շիրակի մարզի ոստիկանության աշխատակիցների համար, այլ հենց իր համար: aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության աշխատակիցները չգիտեին՝ ի՞նչն է պատճառը, ավելին` հետաքրքրությունից տանջվում էին, թե՝ տեսնես ի՞նչ է եղել: Սակայն, քիչ անց նրանցից մեկը տեղեկացրեց, որ պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը: Ոստիկանապետերը, պատգամավորի հրավերով մասնակցել են խնջույքի ու անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի է եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը: Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չի փրկել: Ոստիկանության նախկին աշխատակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում հեգնեց, թե պաշտոնազրկող էին, այն ժամանակ պաշտոնազրկեին, երբ ոստիկանները գողականների հետ Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքն էին ցրում, գողականը մարդ էր դանակահարում, ոստիկանները լուռ դիտում էին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս