Բաժիններ՝

Վրաստանի նախագահը համաներում է հայտարարել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել 155 բանտարկյալի համաներում շնորհելու մասին, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես լրագրողներին ասել է համաներման հարցերով հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, համաներման արժանացած 105 անձ, այդ թվում՝ 8 կին, բանտից կազատվի հենց այսօր:

Մնացած 50 բանտարկյալների պատժաժամկետը, որոնց թվում կա 1 անչափահաս ու 1 կին, կրճատվել է:

Վրաստանի նախագահը նման որոշում է կայացրել համաներման հանձնաժողովի եզրակացությունից հետո, որը փետրվարի 21-23-ին քննարկել է 1178 բանտարկյալների գործերն ու ներկայացրել իր խորհրդատվությունները Գեորգի Մարգվելաշվիլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս