«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնասպանության դեպքով նյութեր են նախապատրաստվում
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանության դեպքով: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն էր գործել 40-ամյա մի դատապարտյալ:
Նա կյանքին վերջ էր տվել կախվելու միջոցով: