Բաժիններ՝

Ռուսաստանը գաղտնազերծել է նացիստական փաստաթղթերի հսկայական արխիվը

ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է արխիվը, որտեղ պահվում է նացիստական Գերմանիայի 28 հազար էջ փաստաթուղթ, հայտնում է «Կոմերսանտը»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ փաստաթղթերը տարվել են ԽՍՀՄ: Այս ողջ ժամանակահատվածում դրանք պահվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում:

Նշվում է, որ արդեն արխիվին մատչում ունեն Մոսկվայի Գերմանական պատմական ինստիտուտի մասնագետները: Նրանք հուսով են ավելի շատ տեղեկություն ստանալ արևելյան ռազմական արշավի մասին: Ինստիտուտը հայտնել է նաև գաղտնազերծված փաստաթղթերի թվայնացման վրա ավելի քան 2,5 մլն եվրո ծախսելու մտադրության մասին: Արխիվի թվայնացումը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թվականը, ինչից հետո դրանք կտեղադրվեն համացանցում:

Արխվում կան նաև փաստաթղթեր ճապոներենով, իտալերենով, ռումիներենով, ֆիններենով: Դրանցից ոմանց վրա դրված է ԱՄՆ հատուկ ծառայությունների կնիքը: Դա կարող է նշանակել, որ այդ փաստաթղթերը փոխանցվել են ԽՍՀՄ-ին դաշնակից զորքերի համագործակցության շրջանակում:

Մասնագետների կարծիքով՝ նման քանակությամբ փաստաթղթերի գաղտնազերծումը նոր տվյալներ կներկայացնի նացիստների կողմից օկուպացված ԽՍՀՄ տարածքների մասին:

1768895

1768898

1768899

1768900

1768897

1768896

1768894

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս