Կադիրովը խոստանում է զբաղվել ընտանիքով ու տան գործերով, եթե իր լիազորությունները չերկարաձգվեն
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կզբաղվի երեխաների դաստիարակությամբ ու տնային գործերով, եթե իր վայր դնի Չեչնիայի ղեկավարի պաշտոնը, հայտնում է TASS-ը:
«Եթե փոխարինվի Չեչնիայի Հանրապետության ղեկավարությունը, կզբաղվեմ ընտանիքով, տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ ու կրթության հարցերով: Ես ինը երեխա ունեմ: Մեծ ցանկության դեպքում անգամ չի հաջողվում հաճախ տեսնվել, շփվել: Դա նորմալ չէ: Տղաները պետք է ամեն օր իրենց հոր հետ լինեն, գոնե մեկ ժամ»,-Կադիրովի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Նա հայտարարել է, որ անկախ իր կարգավիճակից, «պատրաստ է իրականացնել Ռուսաստանի նախագահի ցանկացած հրաման»:
«Եթե ասի, որ հարկավոր է շարունակել աշխատանքս այդ պաշտոնում, անգամ չեմ քննարկի: Այլ որոշում կլինի, առանց հակաճառելու կիրականացնեմ: Ես ես ասում եմ, որ Պուտինի զինվորն եմ, դրանք պարզապես խոսքեր չեն, դա իմ հստակ դիրքորոշումն է: Դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե արդյոք իմ պաշտոնին կլինեմ, թե ոչ, հավատարիմ եմ Վլադիմիր Պուտինին»,- ընդգծել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահի պաշտոնում Կադիրովի լիազորությունները լրանում են այս տարվա մայիսին: