Բաժիններ՝

ԱՄՆ-ը պահանջում է հստակեցնել Սիրիայում զինադադարի տարածքները

Վաշինգտոնում կարծում են, որ հարկավոր է շտապ հստակություն սահմանել Սիրիայի այն տարածքներում, որտեղ զինադադար է տիրում: Այդ մասին Interfax-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտում աղբյուրը:

«Մենք հասկանում ենք այդ տարածքներում հստակություն մտցնելու անհրաժեշտությունը, դա կարևոր է սիրիացիների համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պաշտոնական պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել էր, որ ՄԱԿ-ն օգտագործում է Սիրիայի իրավիճակը ներկայացնող քարտեզը, որը բաց մատչում ունի համացանցում: Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կկորդինացնեն իրենց ջանքերը ու կկազմեն Սիրիայում ռազմական իրավիճակի վերաբերյալ ընդհանուր քարտեզ:

Մինչ այդ, ինչպես կարծում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը, համացանցում տարածված քարտեզները Սիրիայում ռազմական իրավիճակի վերաբերյալ հավաստի չեն:

«Բազմաթիվ քարտեզները, որոնք տարածվել են համացանցում, հանդիսանում են ոչ արժանահավատ ու չեն արտացոլում մեր հասկացողությունը այն տարածքների մասին, որոնք ընկնում են կրակի դադարեցման ռեժիմի տակ»,- ասել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս