Բաժիններ՝

Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. ԶԼՄ-ներ

Անկարան մերժել է ՆԱՏՕ-ի նավերին՝ մուտք գործել թուրքական տարածքային ջրեր, որպեսզի իրականացնեն դաշինքի առաքելությունը Էգեյան ծովում մաքսանենգների դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ Անկարայի հարցումը մատչումի թույլտվության մասին, ուղարկվել է ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարություն:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հավանության են արժանացրել Էգեյան ծովում փախստականների անօրինական տեղափոխումն իրականացնողների դեմ օպերացիային, դրա նախաձեռնողները Գերմանիան, Հունաստանն ու Թուրքիան են:

Օպերացիան ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի երկրների նավերը Հունաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Frontex սահմանային ծառայության հետ համատեղ պետք է հսկողություն իրականացնեն Թուրքիայի ու Հունաստանի միջև ընկած հատվածում: Օպերացիայի մասին հայտարարվել է փետրվարի 19-ին:

ՆԱՏՕ-ի նավերը պետք է կանգնեցնեն փախստականների տեղափոխող նավերն ու ներգաղթյալներին ուղարկեն Թուրքիա: Օպերացիան ղեկավարում է Գերմանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս