Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Փաստաբանների պալատի նախագահի 01.03.2016թ. թիվ 81-Ա որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի խախտման հատկանիշներով։

Փաստաբանների պալատի նախագահի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշյալ որոշմամբ նշվել է, որ՝

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:»:

«….  փաստաբան Գարիկ Գալիկյանի կամ որևէ մարդու՝տղամարդու և կնոջ միջոցով ընտանիք կազմելու վերաբերյալհամոզմունքը կամ նույն սեռի ներկայացուցիչների ոչ բնականմիության վերաբերյալ քննադատական կարծիքը պետք է հարգել՝համաձայն ՀՀ Սահմանադրության 41-րդ և 42-րդ հոդվածների։»:

«Պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբարկատարված՝ «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորելուեմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը (անկախնրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):»

Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս