Շահգելդյանը Ֆ. Մոգերինիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ընտրական օրենսգրքին
ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Մհեր Շահգելդյանը շեշտել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով:
Նա նաև ընդգծել է, որ, ընտրական գործընթացները թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներով ապահովելու համար, նոր Ընտրական օրենսգրքում պետք է ամրագրվեն դրույթներ, որոնք իրավական պատնեշ կլինեն ընտրակեղծիքների առաջ ինչպես 2016թ. ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա փաստել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ առկա է ընդդիմության համագործակցություն:
Որպես կարևոր դրույթ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը կարևորել է քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակումը։