«Բիլայնն» ապամոնտաժում է Սախարովի հրապարակի ահռելի ազդագիրը
«Բիլայնի» (Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ ընկերությունը որոշում է կայացրել ապամոնտաժել ընկերության ազդագիրը, որը տեղադրված է Սախարովի հրապարակում՝ Հրշեջների շենքի ճակատամասում:
«Որպեսզի մեկընդմիշտ դադարեցնենք այդ թեմայով տարբեր սպեկուլյացիաները, պաշտոնապես ցանկանում եմ ասել, որ այդ որոշումը մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքի արձագանքն է: Մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին ու միշտ մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում նրանց ցանկություններին ու հետադարձ կապին: Ես խորապես համոզված եմ, որ մեր որոշումը հերթական անգամ ապացուցում է մեր սերը ու հարգանքը ձեր հանդեպ, «Beeline Արմենիայի» հարգելի հաճախորդներ»,- գրել է Անդրեյ Պյատախինը:
Վերջինս նաև հիշեցրել է, որ Beeline-ը՝ որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, սկսած 2008 թվականից, ներդրումներ է կատարում Հայաստանի մշակութային ու սոցիալական նախագծերում:
«Կարելի է ասել՝ Beeline-ը բնիկ երևանցի է»,- խոսքը եզրափակել է վերջինս՝ տեղեկացնելով, որ բաների ապամոնտաժումը սկսվել է այսօր առավոտից: