Բաժիններ՝

Միջինքին ինչպե՞ս են լուծում պահքը

– Միջինքին ինչպե՞ս են լուծում պահքը:

– Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել՝ առանց գուշակության միտումների:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Հ.Գ. Այս տարի Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այն նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը։ Միջինք է կոչվում Մեծ պահքի մեջտեղի օրը լինելու պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս