Փլուզումներ` Երևանի տարբեր թաղամասերում
Մարտի 1-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 60 և 62 տների բաժանարար պատը ունի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
***
Մարտի 1-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 10-րդ շարքում՝ թիվ 47 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել փլուզում. աստիճանները (մոտ 7.5 մետր) քանդվել են:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: