Դոնալդ Տուսկն այս շաբաթ կհանդիպի Էրդողանի ու Դավութօղլուի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախատեսում է մոտ օրերս հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Համաձայն Տուսկի աշխատանքային գրաֆիկի՝ մարտի 4-ին նա կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ, տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով Twitter-ի նրա միկրոբլոգին:
Մարտի 3-ին նախատեսվում է Տուսկի աշխատանքային հանդիպումը Ահմեթ Դավութօղլուի հետ, իսկ մարտի 4-ին՝ Ստամբուլում՝ Թուրքիայի նախագահի: