Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է «Ուսադիրներով տիկին- 2016» մրցույթը

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի նախօրեին Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է «Ուսադիրներով տիկին- 2016» մրցույթը: Մրցումները, որոնց 50 կանայք են մասնակցում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների զորամասերից, կանցնեն երեք փուլով, որոնց ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց պրոֆեսիոնալ հմտությունները, ստեղծագործական ունակությունները եւ ցուցադրաքայլքի արվեստը:

Ինչպես տեղեկացրնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Մարտավարական միավոր» առաջին փուլի ընթացքում զինծառայող կանայք պետք Է կատարեն կրակային, ֆիզիկական, ինժեներական, բժշկական, շարային պատրաստության, արգելքների հաղթահարմամբ մարտական ավտոմեքենաների վարման եւ կապի առաջադրանքներ եւ նորմատիվներ:

Երկրորդ փուլը նախատեսում Է երկու անվանակարգերով առաջադրանքների կատարում՝ «այցետոմս» եւ «գեղարվեստական խոսք»: Աղջիկները պետք Է ներկայացնեն իրենց անձը եւ ստեղծագործական ունակություններ ցուցադրեն հայտնի կանանց ծաղրանմանման փորձերում:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 7-ին կայազորի Սպայի տան ակումբում:

Եզրափակիչում 8 մասնակիցներ հանդես կգան երեք մրցույթում՝ խոհարարական արվեստ, խորագիտակություն եւ երեկոյան զգեստներով ցուցադրաքայլք: Հաղթողներին կհանձնվեն տիտղոսավոր մրցանակներ եւ թանկարժեք նվերներ:

Միավորման կին զինառայողների շրջանում մրցումներն անցկացվում են երկրորդ անգամ եւ ավանդական բնույթ են ստանում:

«Ուսադիրներով տիկին» մրցույթը մեկ անգամ եւս ցույց տվեց, թե որքան տաղանդավոր, խելացի եւ գեղեցիկ կանայք են ծառայում Հայաստանի ռուսական ռազմակայանում, ինչպես են նրանք կարողանում համատեղել գործնական, կանացի ու մայրական որակները»,- նշվում Է ՌԴ ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս