Բաժիններ՝

Գալուստ Սահակյանն արդեն ի վիճակի է անցնելու աշխատանքի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ, և նա արդեն ի վիճակի է անցնելու աշխատանքի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի նախագահի ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում, և նա այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս