Բաժիններ՝

Մոսկվացիները ծաղիկներ ու խաղալիքներ են տանում դայակի կողմից գլխատված փոքրիկի տան մոտ

Մոսկվացիները բազմաթիվ ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում այն շենքի մոտ, որտեղ ապրել է երեկ դայակի կողմից սպանված չորսամյա աղջիկը: Մարդիկ սկսել են գնալ այնտեղ, երբ ԶԼՄ-ներից լսել են սարսափելի սպանության մասին լուրը, հայտնում է LifeNews-ը:

Մարդիկ ծաղիկներ են տանում նաև մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ, որտեղ ձերբակալվել էր ուզբեկ դայակը:

Սոցցանցերում օգտատերերը ծաղիկներով ու փափուկ խաղալիքներով լուսանկարներ են տեղադրում, որոնք մոսկվացիները բերում են՝ ի հիշատակ սպանված փոքրիկի:

Նշենք, որ երեկ Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում ձերբակալել էին սևազգեստ դայակին, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը:

Ավելի ուշ պարզվել էր, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է, ծնվել է 1978 թվականին: Վերջինս դայակ է աշխատել անօրինական: Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե երեխային որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին:

Հայտնի է, որ կինը երեկ գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

https://www.youtube.com/watch?v=2vqTXuRhfX8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս