Հրազդանի կիրճում ճանապարհային պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը
Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, մարտի 1-ին` ժամը 11.29-ին, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով):
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որդեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան գետի աջ ափին՝ ավտոճանապարհի հարևանությամբ, գետի պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: