Հալեպում սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է «կյանքի ճանապարհը»
Դամասկոսի արվարձաններում ահաբեկչական մի խմբավորում հարձակվել է մյուսի վրա: Արմատականները չեն կարողացել կիսել ազդեցության ոլորտները այդ նահանգում ու սկսել են պայքարն իշխանության համար: Արգելված կազմակերպությունների միջև տարաձայնություն է առաջացել նաև այն բանի պատճառով, որ զինյալներից ոմանք որոշել են օգտվել համաներումից, որն առաջարկվել է կրակի ռեժիմի դադարեցման շրջանակում ու հիմա պայքարում են սիրիական բանակի կողմից, հայտնում է LifeNews-ը:
Այդուհանդերձ, Սիրիայի զինադադարը չի անցնում առանց սադրանքների: «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները կրակի տակ են վերցրել Հալեպ քաղաքը: Այդ նահանգում գործում են նաև ահաբեկչական այլ խմբավորումներ, որոնք փորձում են խափանել խաղաղ համաձայնագիրը:
Կրակի դադարեցման ռեժիմը, սակայն, բերում է իր պտուղները, ու սիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել:
Այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթարկվող կառավարական ուժերն ամբողջությամբ ազատագրել են բնակիչների համար Հալեպի «կյանքի ճանապարհը»:
Ավելին, բոլոր բլուրները ու դրա շուրջ գտնվող ճանապարհները վերցվել են հսկողության տակ: