Հիմնական պայմանավորվածությունը Ադրբեջանից գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, փաստացի, ձեռք է բերվել. Կալաձե
Հիմնական պայմանավորվածությունը Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, փաստացի, ձեռք է բերվել:
Ինչպես հայտնում է Georgia Online-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Բաքու այցի շրջանակում ես հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու SOCAR ընկերության նախագահի հետ: Մենք խոսել ենք «Շահ Դենիզ» նախագծի մասին: SOCAR-ի նախագահի հետ հանդիպմանը մենք խոսել ենք ապագա համագործակցության մասին, հավելյալ ծավալների ստացման, ինչը մեծ անհրաժեշտություն է մեր ներքին սպառման համար: Փաստացի, մենք հանգել ենք հիմնական համաձայնության, ու հնարավորություն կլինի այն բանի համար, որ ստանանք հավելյալ ծավալներ «Շահ Դենիզ» խողովակատարից»,- հայտնել է Կալաձեն:
Ինչ վերաբերում է «Գազպրոմին», ապա, Կալաձեի խոսքով, բանակցությունները մի քանի օր անց կավարտվեն: