Բաժիններ՝

ԵՄ-ն չի տեսնում ԼՂ հակամարտության լուծման ռազմական տարբերակ. Ֆեդերիկա Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի հարցին՝ Մոգերինին ասել է, թե ԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Այդ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային է մնում:

Մենք պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվրամիությունը հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, ու մենք չենք տեսնում այդ հակամարտության լուծման ռազմական տարբերակ:

Կողմերը պետք է զերծ մնան ելույթներից ու գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԵՄ-ն աջակցում է խաղաղությանը միտված նախաձեռնություններին: Այդ հարցում մենք ակտիվացնում ենք աշխատանքը հատուկ դեսպանորդ Հելբերթ Սալբերի հետ: Մենք ամեն ջանք կգործադրենք մերձեցնելու հակամարտող կողմերին»,- հայտարարել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս