Երևանում մայր ու որդի վրաերթի են ենթարկվել
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: