Բաժիններ՝

Թբիլիսիի օդանավակայանն այսօրվանից մասնակի չեղյալ է հայտարարել ցերեկային թռիչքները

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մասնակի չեղյալ է հայտարարում ցերեկային թռիչքները՝ կապված թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով օդանավակայանը ղեկավարող TAV Georgia ընկերությանը:

Այսպիսով, մարտի 1-26-ը ցերեկային չվերթեր չեն իրականացվի ժ. 09.30- 15.00-ն, իսկ մարտի 27-ից հուլիսի 1-ը՝ ժ. 10.00-20.00-ը:

Ինչպես բացատրել են TAV Georgia ընկերությունից, նման պրակտիկան կիրառվում է աշխարհի բոլոր օդանավակայաններում, որտեղ կա ընդամենը մեկ թռիչքուղի:
Թուրքական TAV Georgia-ն աշխատում է Վրաստանում 2005 թվականից:
Այն կառուցել է ազգային օդանավակայանի նոր տերմինալը, որն իրականացնում է բոլոր չվերթերի սպասարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս