Ժամանակավորապես սահմանափակվելու է Պուշկինի փողոցի մի հատվածի երթևեկությունը
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին, 3-ին և 4-ին` առավոտյան ժամը 07:00-21:00-ն, սահմանափակվելու է Պուշկինի փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնուն են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: