Թոխմախի Մհերն ու Շմայսը ԱԺ-ում իրենց տեղերը զիջելու են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն. «Մասնագիտական խումբն այս պահին այդ հարցերի վրա է աշխատում»: ՀՀԿ-ում գիտեն միայն մեկ բան` ով շատ ձայն բերեց, նա էլ մտնելու է ԱԺ: Փաստորեն, Թոխմախն ու Շմայսն անմա՞հ են: «Ոչ, մահացյալ են, որովհետեւ այլ տարբերակ է կիրառվելու. ասենք` Մհերը, այո, շատ ձայն բերող է, սակայն նա իր տեղը պետք է զիջի եւ առաջարկի ավելի «ցիվիլ» թեկնածուի, ասենք` իր որդուն: Եթե հիշում եք` նման փորձարկում արվեց Մալաթիայում` Սամվել Ալեքսանյանի «դեպքում» Կորյուն Նահապետյանը եկավ: Սուրիկ Խաչատրյանի դեպքում պատգամավոր դարձավ մտավորական խավի ներկայացուցիչը»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական զրուցակիցը:
Փաստորեն, մրից ելնում` մրջուրն եք ընկնում. դինաստիոն է դառնում ընտրակարգը: «Ոչ, ցիվիլ է դառնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: