«Պետք է պատրաստ լինենք նաև հակազդելու Ղարաբաղի հարցում իսլամական գործոնի հնարավոր ակտիվացմանը». Արաքս Փաշայան

«Ղարաբաղի հարցում իսլամական գործոնի ակտիվացման վտանգ կա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների, ՌԴ-ԱՄՆ համաձայնությունը Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ դրականորեն կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության վրա, հաշվի առնելով Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը:

Նա նշեց, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, և մենք ապրում ենք խիստ պայթունավտանգ մի տարածաշրջանում: Թեև պատերազմն, ըստ նրա, մեզնից հեռու է թվում, սակայն իրականում՝ այն մոտիկ է: «Պատերազմի անմիջական ու ծանր հետևանքներն ամեն օր շոշափելի կերպով զգում են մեր հայրենակիցները Հալեպում, Դամասկոսում, Քեսաբում, Լաթաքիայում, Կամիշլիում: Ազգային անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար, իհարկե, վտանգներ կան: Պատմական տարբեր ժամանակներում ռուս-թուրքական մերձեցումներն ու առճակատումները մեզ համար խիստ բացասական հետևանքներ են ունեցել: Մենք նաև չպետք է էմոցիոնալ արձագանքենք ռուս-թուրքական առճակատմանը, դրա շուրջ Ռուսաստանում ծավալվող դիսկուսներին և այլն: Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ու Թուրքիան հաշտվելու են, և Ռուսաստանում մոռանալու են հայկական հարցը: Մենք պետք է պատրաստ լինենք նաև հակազդելու Ղարաբաղի հարցում իսլամական գործոնի հնարավոր ակտիվացմանը»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս