Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին առնչվող հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նշենք, որ խոսքը Pastinfo.am կայքում ««Գոհ եղիր, որ ողջ ես մնացել». Մանկաբարձ-գինեկոլոգը՝ ծննդկանին» վերտառությամբ հրապարակման մասին է: Ըստ լրատվամիջոցի՝ այժմ արդեն 5-ամյա Էմիլը ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի համար երեխայի հարազատները դրանում մեղադրում են բժշկուհուն: Նշենք, որ հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ոստիկանություն: