Գյումրիում Երկաթուղայինների մշակույթի պալատը դեռ կիսավեր է
Գյումրու կիսավեր, լքված Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքի վերականգնման համար շարունակվում է ֆինանսական միջոցների հայթայթումը, արդյունքում կրկին ձգձգվում է վերկանգնման գործընթացը:
Դեռ նախորդ տարվա մայիսին «Ասպարեզի» հետ զրույցում գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ մշակութային ոլորտում ներդրումներ կատարելու խնդրանքով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին դիմել է Ռուսաստանի հայերի միության կազմակերպություններից մեկը` «Արաքսը», եւ որոշակիորեն կատարվել են ներդրումներ:
«Քաղաքապետը, ամենահարամար շինությունը համարելով Սեւյանի անվան ակումբը, առաջարկել է շենքի վերականգնման աշխատանքները: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, երեւի, արդեն նախագծման աշխատանքների պատվերը կլինի մոտ ժամանակներս: Ինչքան ես տեղյակ եմ` ներդրումների հարցը լուծվել է որոշակի չափով, ամեն օր մենք կապի մեջ ենք իրենց հետ: Քաղաքապետն ամիսը մեկ խորհրդակցության ժամանակ այդ հարցը միշտ բարձրացնում է: Այդ ծրագիրն իրականացվելու է»,-ասել էր Հ.Գասպարյանը:
Հ.Գասպարյանն կրկին փոխանցում է, որ ֆինանսական միջոցների հայթայթումը շարունակվում է, աշխատում են ներդրումների ուղղությամբ:
Նախնական պայմանավորվածության համաձայն` վերականգնվելուց հետո մշակութային օբյեկտը պահպանելու է իր նախկին գործառնական նշանակությունը եւ նորից ծառայելու է իր նպատակին:
Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: