Ազատվեք տհաճ քրտնահոտից

Քրտնահոտը տհաճ երևույթ է, որը կարող է փչացնել ձեր մասին տպավորությունները: Այս երևույթի դեմ պայքարելու բազմաթիվ միջոցներ կան, սակայն, ինչպես հայտնի է, քրտնարտադրության միջոցով օրգանիզմից դուրս են բերվում տոքսիններն ու այլ թունավոր նյութեր: Եվ քրտնարտադրության դեմ պայքարելը նույնն է, ինչ օրգանիզմին վնասելը, այդ իսկ պատճառով քրտնարտադրության դեմ պայքարելու փոխարեն՝ կարելի է պայքարել տհաճ հոտի դեմ:

Ձեզ ենք ներկայացնում հրաշալի մի քսուք, որը կանցկացնի տհաճ հոտն ու կօգնի ավելի վստահ զգալ ձեզ:

Նախ՝ պետք է խառնել որոշակի քանակությամբ սոդան օսլայի հետ: Սոդան, երկար տարիներ է՝ համարվում է տհաճ հոտի դեմ պայքարի հրաշալի միջոց, չէ՞ որ սոդան ալկալիական միջավայր է ստեղծում, որը ոչնչացնում է բակտերիաները: Օսլան ներծծում է խոնավությունը, այդ իսկ պատճառով թևատակերը միշտ չոր են մնում:

Կարող եք ավելացնել նաև կոկոսի յուղ, ինչպես նաև՝ մի քանի կաթիլ եթերային յուղ՝ ըստ ցանկության:

Կարդացեք նաև

Ստացված զանգվածը լցրեք հատուկ տարայի մեջ և ծածկեք: Միջոցը պետք է պահել սառնարանում: Այս անտիպերսպիրանտն անվնաս է ու չի խանգարում օրգանիզմի բնականոն պրոցեսներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս