Բաժիններ՝

Աֆղանստանի արևելքում պայթյունից առնվազն 10 մարդ է զոհվել

Մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել Աֆղանստանի արևելքում՝ Քունար նահանգի Ասադաբադ քաղաքում: Պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Այս մասին հայտնել է Pajhwok գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը վերջերս իր ձեռքի տակ է առել երկրի գյուղական տարածքների ճնշող մասը: Այն նաև հարձակումներ է իրականացրել խոշոր քաղաքների վրա:

Աֆղանստանում մեծացել է նաև «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցությունը, որը մրցակցում է «Թալիբան»-ի հետ: Հունիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նամակ են ուղարկել «ԻՊ»-ին՝ հորդորելով չխառնվել թալիբների գործերին Աֆղանստանում: Ավելի վաղ երկրի տարածքում խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս