Istagram-ի հայազգի արքա Դեն Բիլզերյանը 600 հազար դոլարանոց գրազ է կնքել
Միլիոնատեր գործարար, պոկերի սիրահար Բիլ Պերկինսն այս անգամ որոշել է գրազ կնքել «պոկերի արքա», հայազգի դերասան, կասկադյոր, պրոդյուսեր Դեն Բիլզերյանի հետ: Գրազի իմաստն այն է, որ նա ոչ ուշ, քան մինչև մայիսի 31-ը, պետք է հեծանվով 48 ժամում Լոս Անջելեսի իր տնից հասնի Լաս Վեգաս, հայտնում է korrespondent.net-ը:
Քաղաքների միջև հեռավորությունը 447 կմ է: Գրազը հաղթելու դեպքում Դեն Բիլզերյանը կվաստակի 600 հազար դոլար:
«Պոկերի արքան», սակայն, խոստովանում է, որ արդեն 18 տարի է, հեծանիվի ղեկին չի հայտնվել:
Պերկինսը Բիլզերյանի հետ պայմանավորվածությունն անվանել է «իր կյանքի ամենամեծ խենթությունը»: Պերկինսը պոկերի իր կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 2,5 մլն դոլար: