Բաժիններ՝

«Ամենայն հավանականությամբ, տարվա վերջում կավարտեմ կարիերաս և կդառնամ մարզիչ». Սթիվեն Ջերրարդ

«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպանը մոտ է մարզչական լիցենզիա ստանալուն:
«Ոչինչ 100 տոկոսով որոշված չէ, բայց այս մրցաշրջանը «Գելեքսիում» կարող է դառնալ վերջինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իմ կարիերայում:

Ես գիտեմ, որ սկսվում է կարիերայի մայրամուտը: Շուտով ես կստանամ ՈւԵՖԱ-ի լիցենզիան: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան աշխատում է՝ առաջ ընկնելով իրադարձություններից, և ոգևորում է նախկին ֆուտբոլիստներին դառնալ մարզիչ:

Մրցաշրջանի սկզբում ինձ հանդիպման էին հրավիրել Անգլիայի պատանեկան հավաքականի հետ: Հաստատ գիտեմ, որ նման առաջարկություններ ստացել են Ռիո Ֆերդինանդը և Ջեյմի Կարագերը: Ես մտադրվել եմ ավելի հեռուն գնալ»,- Ջերրարդի խոսքերն է մեջբերում Eurosport.co.uk-ը:

MLS-2016-ը կսկսվի մարտի 6-ին և կտևի մինչև հոկտեմբերի 23-ը:
«Գելեքսիի» կազմում Ջերրարդն անցկացրել է 13 հանդիպում, խփել է 2 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս