Բաժիններ՝

«Ռեալը» ցանկանում է «Բարսելոնայից» գնել Իվան Ռակիտիչին

Մադրիդցիները կատալոնական թիմի շարքերում գտել են ավելի մատչելի նպատակ, քան Լիոնել Մեսսին և Նեյմարը:

«Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապի են դուրս եկել Իվան Ռակիտիչի հետ և անցկացրել են նախնական բանակցություններ: Ինչպես հաղորդում է իսպանական OK Diario պարբերականը, հանդիպման ժամանակ քննարկվել է արդեն այս ամառ խորվաթի տեղափոխության հնարավորությունը, և կիսապաշտպանն ինքը չի մերժել «Բարսելոնայի» սկզբունքային հակառակորդների առաջարկությունը:

«Ռեալը» հետաքրքրվում է նաև Նեյմարով, իսկ հունվարին Cadena COPE-ը հաղորդել էր, որ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ փորձել է գնել Լիոնել Մեսսիին:

Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 41 հանդիպում, խփել է 5 գնդակ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2019թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս