«Ինչպես ժամանակին բնութագրեց Լեյլա Յունուսը՝ ինձ դարձրեցին գաղութի փոշի». Վարդգես Գասպարի
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Վարդգես Գասպարիի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գասպարին դատարան էր ներկայացվել համապաստասխան աշխատակիցների ուղեկցությամբ։ Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց վերաքննիչ դատարանի որոշումն այն մասին, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին։
Որոշումը հանձնվեց նաև ուղեկցողներին, ում դատավորն ասաց, որ նրանք ազատ են։ Դատարանն այժմ հեռացել է խոհրդակցական սենյակ։ Դահլիճից դուրս գալով՝ Վարգես Գասպարին ասաց, որ ընդամենը մի բան կարող է ասել. «Ինչպես ժամանակին բնութագրեց Լեյլա Յունուսը՝ ինձ դարձրեցին գաղութի փոշի»: