Բաժիններ՝

Թբիլիսիի գերեզմանոցում ծեծել են Վրաստանի եվրաինտեգրման նախկին նախարարին ու կրակել նրա ոտքերին

Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Վրաստանի եվրոպական ու հյուսիսատլանտյան հարցերով ինտեգրման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գերեզմանոցում, հայտնում է Interfax-ը:

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Սաբուրտալինսկու գերեզմանոցում անհայտ անձինք հարձակվել են Պետրիաշվիլու վրա, ծեծել նրան, ապա կրակել ոտքերին ու հեռացել:

Պետրիաշվիլին գերեզմանոց էր գնացել՝ այցելելու իր ընկերոջ՝ Լևան Միքելաձի շիրիմին:
Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես ծանր:
Հարձակվողները թաքնվել են դեպքի վայրից: Հանցագործության մոտիվները դեռ հայտնի չեն:

Պետրիաշվիլին լքել էր պետնախարարի պաշտոնը 2014թ. երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի սկանդալային պաշտոնաթողությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս