«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի տեղեկատվության վարչությունից:
Փետրվարի 26-ին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիա են կազմակերպել` կապված տաղավարների բարձր վարձավճարների հետ: «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում էին բերման ենթարկվածների մասին: