Բաժիններ՝

«Առաջարկում եմ և հանձնարարում եմ այս հարցը նայել, նախկին ղեկավարին թող պատասխանատվության ենթարկեն». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածք­ների տնտե­սա­կան զարգացման հիմնադրամին տրամադրել 346,020.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի 173,000,0 հազար դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2016թ. դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց սրա հետ կապված հետևություններ անել և օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկել նրան, ում սխալ ծախս իրականացնելու պատճառով խնդիրներ ենք ունենում: «Ես առաջարկում եմ և հանձնարարում եմ այս հարցը նայել, նախկին ղեկավարին, որին ազատել ենք, թող պատասխանատվության ենթարկեն: Հիմա մենք փող ենք տալիս իր սխալների համար: Իհարկե, ետ վերադարձնելու պայմանով, բայց ինչո՞ւ է խախտել միջազգային պայմանագիրը: Իմ կարծիքով՝ պետք է հետևողական լինենք՝ նման յուրքանչյուր մոտեցման»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս