«Ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ». Դավիթ Լոքյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հետ աշխատելու մասին

«Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն, և ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավաման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, այլ մարզպետների հետ, որոնք շարունակաբնար հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում տարբեր պատմությունների շրջանակներում:

«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանանք մեր պետությունում այն բազմաթիվ հարցերը, որոնք կան ձևավորված, բազմաթիվ դժվարությունները, որոնք այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց Դավիթ Լոքյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս