Կաղամբով կոմպրեսներ՝ ցավերի դեմ

Կաղամբը հայտնի է իր սննդարար հատկանիշներով: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ կաղամբը հրաշալի կերպով օգնում է մի քանի հիվանդությունների, ինչպես նաև՝ առողջական խնդիրների դեպքում:

Այն կարող է օգնել հետևյալ դեպքերում՝

Գլխացավեր

Անտանելի գլխացավերը կարող են հոգնածության, չափից շատ սթրեսի և որոշակի աչքի խնդիրների հետևանք լինել: Այս դեպքում պետք է թարմ կաղամբի տերևներով կոմպրես դնել ճակատի և քունքերի հատվածում:

Կարդացեք նաև

Վահանագեղձ

Վահանագեղձի ֆունկցիան չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար, քանի որ դրա հորմոնները խթանում են նյութափոխանակությունը, օգնում են նորմալ աճին, և լավացում են մարսողությունը: Վահանագեղձի նորմալ ֆունկցիան վերադարձնելու համար պետք է գեղձի հատվածում կաղամբի տերևներ դնել, փաթաթել վիրակապով և թողնել մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտ կաղամբի տերևները կարող եք հանել:

Ցավեր՝ կրծքով կերակրելու ժամանակ

Նման ցավերի դեպքում թարմ կաղամբի տերևներից կոմպրես դրեք կրծքերին օրական երկու անգամ՝ երեկոյան և առավոտյան: Այս մեթոդն անմիջապես կհանգստացնի ցավը:

Վնասվածքներից առաջացած այտուցներ

Եթե վնասվածք ստանալուց հետո ձեռքը կամ ոտքը սկսել է այտուցվել, ապա թարմ կաղամբի տերևներով կոմպրես դրեք, թողեք մնա ամբողջ գիշեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս