«Ժամանակակից ցորենն իսկական թույն է». Սրտաբան

Սրտաբան Ուիլյամ Դևիսի խոսքերով՝ ժամանակակից ցորենն իսկական թույն է:

Դևիսի խոսքերով՝ այն ցորենը, որն օգտագործում ենք հիմա՝ բոլորովին այն չէ, ինչ օգտագործում էին մեր նախնիները: «Սա բարձր՝ 18 մատնաչափ երկարությամբ բույս է, որը ստացվել է նախորդ դարի 60-70-ականների գենետիկական հետազոտությունների ճանապահով»,- ասում է Դևիսը:

«Ցորենի բաղադրության մեջ է մտնում գլիադին կոչվող պրոտեինը, որը գլյուտեն չէ: Գլիադին սպիտակուցն իրական օփիոիդ է, որը կապվում է ուղեղի օփիոիդների ռեցեպտորների հետ և խթանում է ախորժակը»,- նշում է սրտաբանը:

Հարցին, թե արդյոք կարո՞ղ են մարդիկ վերադառնալ այն ցորենի հատիկներին, որոնք աճեցրել են մեր նախնիները, բժիշկը պատասխանել է, որ սա հնարավոր է, սակայն ձեռնտու չէ տնտեսական տեսանկյունից, քանի որ իրական ցորենն ավելի քիչ բերք է տալիս:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Դևիսի խոսքերով, այժմ աշխարհում շարժում է սկսվել այս տեսակ ցորենի օգտագործման դեմ, որից հետո մարդիկ ակնհայտ կերպով սկսել են քաշ կորցնել:

«Եթե 3 մարդ մի քանի կիլոգրամ է կորցրել, արդեն հրաշալի է,- ասում է Դևիսը: -Սակայն այժմ տեսնում ենք, թե ինչպես են հարյուր-հազարավոր մարդիկ 15, 40, 70կգ քաշ գցում: Շաքարախտով տառապողները բուժվում են, արթրիտով հիվանդների վիճակը կտրուկ թեթևանում է: Մարդկանց մոտ անցնում են ոտքերի այտուցները, աղիքային բորբոքումները, դեպրեսիան, և այլն»:

Այս ամենից խուսափելու համար Դևիսը խորհուրդ է տալիս իրական մթերք օգտագործել, օրինակ՝ ավոկադո, ձիթապտուղ, միս, բանջարեղեն, բայց միայն՝ ոչ ցորեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս