Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները
Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները: Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Նիդերլանդների Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին»,-նշել է Նվարդ Առաքելյանը: