Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: Նույն հրամանագրով ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել այդ հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Տեսանյութեր

Լրահոս