Բաժիններ՝

«Վարդգես Գասպարին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է». ՔԿՀ

Քիչ առաջ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի փաստաբանների հայտարարության կապակցությամբ, որում ասված է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հավելենք նաև, որ Վ. Գասպարին ս/թ փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարին ժամը 19:10-ին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել»:

Հիշեցնենք, որ քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ իրեն ենթարկում են խոշտանգումների: Այս մասին հայտարարություն այսօր էին տարածել Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս